Jump to content

ՀՍՀ/ՀՅՈՒՔՈՒՄԵԹՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՅՈՒՔՈՒՄԵԹՈՒԹՅՈՒՆ, օսմանյան սուլթանների քուրդ բեկերին, ցեղապետներին սեփականատիրական իրավունքով շնորհած խոշոր կալվածք: Հ. ստացողներն ունեին զինվորական և վարչական ինքնուրույնություն, կատարում էին ռազմա–ավատատիրական ծառայություն և իրենց զորքով մասնակցում սուլթանի ռազմարշավներին: Նման ժառանգական տիրակալության տարատեսակներից էին նաև օջաքլըքը, դերեբեյությունը, յուրտլուկը ևն: XVII դ. թուրք պատմաբան–աշխարհագրագետ Քյաթիբ Չելեբին իր «Ջիհաննյումա»–ում («Աշխարհի հայելի») Արևմտյան Հայաստանում հիշատակում է Հաքյարիի, Ամադիեի, Սեհրանի, Խոշաբի ևն Հ–ները:

Ա. Փափազյան