ՀՍՀ/ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տարրական (անվերջ փոքր) տեղափոխություններ, որոնք կարող են կատարել մեխանիկական համակարգի կետերը ժամանակի տվյալ պահին զբաղեցրած դիրքրց` առանց խախտելու համակարգին կիրառված կապերը (տես Կապեր մեխանիկական): Հ. տ. զուտ երկրաչափական հասկացություններ են, կախված չեն ազդող ուժերից և որոշվում են միայն համակարգին կիրառված կապերով: Հ. տ. մտցվում են որպես այդ կապերի բնութագրեր և ցույց են տալիս, թե կիրառված կապերի առկայությամբ համակարգի կետերի որ տեղափոխություններն են հնարավոր: Օրինակ, եթե կետի համար կապը որևէ մակերևույթ է, և կետը ժամանակի տվյալ պահին գտնվում է այդ մակերևույթի վրա` М դիրքում, ապա կետի Հ. տ. այդ պահին կլինեն ds երկարության տարրական հատվածները (վեկտորները), որոնք ուղղված են M կետից մակերևույթին տարված շոշափողներով: Ցանկացած այլ ուղղությամբ տեղափոխությունները Հ. տ. չեն լինի, քանի որ այդ դեպքում կապը կխախտվի (կետը չի մնա մակերևույթի վրա): Եթե կապը ժամանակի ընթացքում չի փաիոխվում, ապա M դիրքից շարժվող կետի ds իրական տարրական տեղափոխությունը համընկնում է Հ. տ–ից որևէ մեկի հետ: Հ. տ. հասկացությունից օգտվում են մեխանիկական համակարգի հավասարակշռության պայմանները և շարժման հավասարումները որոշելու (տես Հնարավոր տեղափոխությունների սկզբունք, դ Ալամբեր–Լագրանժի սկզբունք), ինչպես նաև համակարգի ազատության աստիճանների թիվը գտնելու համար:
