Jump to content

ՀՍՀ/ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔ, մեխանիկայի վարիացիոն սկզբունքներից, ըստ որի նյութական մարմինների մեխանիկական համակարգի հավասարակշռության համար անհրաժեշտ է և բավարար, որ ցանկացած հնարավոր տեղափոխության դեպքում համակարգին կիրառված բոլոր ակտիվ ուժերի կատարած Ai աշխատանքների գումարը հավասար լինի զրոյի: Մաթեմատիկորեն Հ. տ. ս. արտահայտվում է բանաձևով, որտեղ Fi–երը ազդող ակտիվ ուժերն են, –երը` այդ ուժերի կիրառման կետերի հնարավոր տեղափոխությունների մեծությունները, –երը` ուժերի և հնարավոր տեղափոխությունների ուղղություններով կազմված անկյունները: Հ. տ. ս. թույլ է տալիս, առանց կապերի անհայտ հակազդումները մտցնելու, գտնել համակարգի հավասարակշռության պայմանները, որն էապես պարզեցնում է լուծումը և ընդարձակում լուծելի խնդիրների դասը: