ՀՍՀ/ՀՆԱՑՈՒՄ ՄԵՏԱՂՆԵՐԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՆԱՑՈՒՄ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ծերացում մետաղների, մետաղների և համաձուլվածքների կազմության և հատկությունների փոփոխություն, որն ընթանում է կամ ինքնաբերաբար, սենյակի ջերմաստիճանում երկարատև պահելու պրոցեսում (բնական Հ. մ.), կամ տաքացնելիս (արհեստական Հ. մ.): Սովորաբար հնացումը բերում է մետաղների ամրության և կարծրության մեծացման` միաժամանակ փոքրացնելով պլաստիկությունն ու հարվածային ճլությունը: Հնացման ենթարկում են մետաղական այն դետալներն ու շինվածքները, որոնք շահագործման պրոցեսում չպետք է փոխեն իրենց ձևն ու չափերը (հաստոցների հենոցներ, չափիչ սարքերի հիմքեր) ևն: Հնացումը կիրառում են մետաղական համաձուլվածքների ամրության կրակաամրության բարձրացման համար:
