ՀՍՀ/ՀՆԳԱԳԻԾ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՆԳԱԳԻԾ (իտալ. pentagramma), հնչյունների բարձրության գրառմանը հատկացված հորիզոնական հինգ գծերի համակարգ: Նոտաները գրվում են գծերի վրա և գծամիջերում, որոնք, Հ–ի սկզբում դրվող բանալուն համապատասխան, ստանում են հնչյունների որոշակի բարձրություն դրսևորելու նշանակություն: Կիրառվում են նաև լրացուցիչ` «օժանդակ» գծեր (տես նաև Նոտագրություն):
