ՀՍՀ/ՀՆԳԵԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՆԳԵԿ, հողահարկ, որ կազմել է ջրարբի հողերից ստացվող բոլոր եկամուտների հինգերորդ մասը: Գանձվել է Հայաստանում, զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում (IX–XIII դդ.): Վկայված է Մխիթար Գոշի Դատաստանագրքում («…անդաստանք ջրարբիք լիցին ընդ հնգեկաւ…» (էջ 31, Ե., 1975): Կիլիկյան Հայաստանում բնամթերային ռենտան (գանձվել է բերքի մեկ հինգերորդի չափով) նույնպես կոչվել է Հ.:
