Jump to content

ՀՍՀ/ՀՆԴԿԱՉԻՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆԴԿԱՉԻՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ, XIX դարի 80–ական–XX դարի 40–ական թթ. Հնդկաչին թերակղզու արևելյան մասում ֆրանսիական գաղութային տիրույթների (Վիետնամ, Կամպուչիա, Լաոս) անվանումը: Վարչական կենտրոնը Հանոյն էր: 1945–ին` Վիետնամը, 1953–ին` Կամպուչիան, 1954–ին Լաոսը դարձել են ինքնուրույն պետություններ: