ՀՍՀ/ՀՆԴՍՏԱՆ ԳՅՈՒՂ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՆԴՍՏԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձորի գավառում: 1909–ին ուներ 195 (36 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում և այլուր:
