ՀՍՀ/ՀՆԷԱՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՆԷԱՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, Մարդաբանության բաժին, որն ուսումնասիրում է պեղածո մարդկանց (նախամարդկանց, հնամարդկանց և արդիական մարդաբանական տիպով հին մարդկանց) ֆիզիկական տիպը և էվոլյուցիան: Հ–յան բնագավառում ուսումնասիրություններն ընդգրկում են հին քարի դարից մինչև նոր քարի դարի այն ժամանակաշրջանը, որի ընթացքում վերջնականապես ձևավորվեցին ժամանակակից մարդկային ռասաները: Հ. տերմինը չի գործածվում առավել ուշ պատմական ժամանակաշրջանների բնակչության ոսկրային մնացորդների ուսումնասիրության համար:
