Jump to content

ՀՍՀ/ՀՆՁԱՆ ԳՅՈՒՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆՁԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կարճկան գավառում: 1909–ին ուներ 7 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բռնությամբ տեղահանվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: