ՀՍՀ/ՀՆՁՈՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՆՁՈՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի համանուն դաշտում: 1914–ին ուներ 150 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանցից շատերը զոհվել են բռնագաղթի ճանապարհին և Դեյր էզ–Զոր անապատում: Փրկվել են 20 հոգի, որոնք բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
