Jump to content

ՀՍՀ/ՀՆՉԵՐԱՆԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆՉԵՐԱՆԳ, մարդկային ձայնի հիմնական տոնի, տևողության, ուժգնության, դադարի, տեմբրի և այլ բաղադրիչների դրսևորումների ամբողջությունը: Ըստ ամերիկյան և եվրոպական լեզվաբանների` Հ. միայն մեղեդիի (հիմնական տոնի) փոփոխությունն է: Առանց Հ–ի բացառվում է անմիջական լեզվական ամեն մի հաղորդակցում: Յուրաքանչյուր լեզվի Հ–ի համակարգը սերտորեն կապված է այդ լեզվի շարահյուսական առանձնահատկությունների հետ: Քանի որ առանց Հ–ի չկա հնչադասություն (ֆրազ), ուստի Հ–ի առաջին և հիմնական շարահյուսական գործառությունը հնչադասակազմությունն է, երբ լեզվական տարբեր միավորներ կապակցվում են հնչյունական, իմաստային և հաղորդակցային մեկ ավարտված միավորի մեջ. երկրորդը շարահյուսական իմաստատարբերակիչ գործառությունն է, երբ միևնույն շարահյուսական կառուցվածքի դեպքում, Հ–ի որևէ բաղադրիչի (կամ մի քանի բաղադրիչների) փոփոխությամբ, հնարավոր է արտահայտել հաղորդակցային տարբեր իմաստներ` հարցում, հաստատում, բացականչում (ինչպես` «Ցո ւրտ եղանակ է», «Ցուրտ եղանակ է», «Ցո՛ւրտ եղանակ է»): Հ–ի ամենա–էական բաղադրիչը հիմնական տոնն է մեղեդին, նրա զանազան դիապազոնները (ձայնատիրույթները) Ս. Ղուկասյան