ՀՍՀ/ՀՆՉՅՈՒՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՆՉՅՈՒՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ, հնչյունական գիր, գրության տեսակ, որի մեջ գրային նշանները` տառերը, արտահայտում են առանձին հնչյուններ (և ոչ վանկեր կամ գաղափարագրեր): "Հ. հակադրվում է վանկային գրությանը (օրինակ, ճապոնական գրին) և գաղափարագրությանը (օրինակ, չինական գրին): Հ. գրության առավել տարածված տեսակներից է. այն ընկած է հայերեն, ռուսերեն, եվրոպական և այլ լեզուների այբուբենների հիմքում: Սակայն գրության և արտասանության միջև գոյություն չունի լիակատար համապատասխանություն: Բառերի արտասանության ճշգրիտ պատկերն արտացոլելու համար դիմում են տառադարձությանը (transcription):
Ա. Խաչատրյան
