ՀՍՀ/ՀՈԲԱՐԹ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈԲԱՐԹ, քաղաք և նավահանգիստ Ավստրալիայում: Տասմանիա նահանգի վարչական կենտրոնն է: 133 հզ. բն. (1973, արվարձաններով): Տրանսպորտային հանգույց է: Զարգացած է էլեկտրամետալուրգիան, նավա– և ավտոշինությունը, փայտասղոցման, սննդի արդյունաբերությունը: Ունի համալսարան:
