ՀՍՀ/ՀՈԲԲԵՄԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈԲԲԵՄԱ (Hobbema) Մեյնդերտ (16381709), հոլանդացի նկարիչ: Յա. Ռյոյսդալի ավանդների հետևորդ, հավանաբար նաև` աշակերտը: Հիմնականում նկարել է անտառային տեսարաններ: Հ–ի պատկերները (լավագույններից է «Ծառուղի Միդդելհառնիսում» ստեղծագործությունը, 1689, Ազգային պատկերասրահ, Լոնդոն) աչքի են ընկնում դինամիկ կոմպոզիցիայով, բնապատկերի վավերական կերպարով, հարուստ նրբերանգներով ու հյութեղ կոլորիտով: Նրա արվեստում արդեն նշմարելի են XVIII դ. բնանկարչության սկզբունքները:
