Jump to content

ՀՍՀ/ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ դպրոցական, դպրոցների նյութական և այլ կարիքները հոգալու համար ընտրված կամ նշանակված մարմին: Հայերի մոտ Հ–ներ եղել են XIX դ. 20–30–ական թթ. սկսած: Սկզբում նշանակել են կաթողիկոսները: Հայկ. դպրոցների մասին 1868–ի, 1869–ի և 1876–ի հրապարակված կանոնադրություններում պաշտոնական ճանաչում է գտել հասարակության կողմից ընտրված Հ.: Ռուսաստանում դպրոցական Հ–ներն ստեղծվել են տարրական դպրոցների հոգաբարձությունների մասին 1907–ի կանոնադրությամբ: Հ. զբաղվել է դպրոցների նյութական միջոցների հայթայթման, դպրոցական շենքերի կառուցման, վերանորոգման ու կահավորման, ուսուցիչների և տեսուչների (վարիչների) հրավիրման ու արձակման, դպրոցական կյանքի, ուսման գործի բարելավման և այլ հարցերով:

Ս. Խուդոյան