Jump to content

ՀՍՀ/ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ, քաղաքացիների անձնական և գույքային շահերի պաշտպանության իրավական ձև. սահմանվում է 15–18 տարեկան անչափահասների, դատարանով սահմանափակ գործունակ ճանաչվածների, ինչպես նաև այն չափահաս գործունակների նկատմամբ, ովքեր առողջական վիճակի պատճառով անկարող են ինքնուրույն իրագործել իրենց իրավունքներն ու կատարել պարտականությունները: Հոգաբարձուն պարտավոր է բնակվել խնամարկյալի հետ, օժանդակել նրան իր իրավունքներն իրականացնելիս կամ պարտականությունները կատարելիս, պաշտպանել երրորդ անձանց անօրինական գործողություններից: Խնամարկյալը գործարք է կնքում իր անունից հոգաբարձուի համաձայնությամբ: 15 տարին լրացրած անչափահասի հասցրած վնասի համար պատասխանատու է նաև հոգաբարձուն: Հ–յան և խնամակալության նշանակման կարգը, հոգաբարձուի և խնամակալի իրավունքներն ու պարտականությունները հիմնականում համընկնում են (Հայկ. ՍՍՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգիրք, հոդվածներ 139–179):

Գ. Ղարախանյան