ՀՍՀ/ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ, քրիստոնեության գլխավոր տոներից` նվիրված առաքյալների վրա Սուրբ Հոգու «իջնելու» կրոնական ավանդությանը: Տոնվում է Զատկից 50 օր հետո (վերջինիս շարժականության համապատասխան` տատանվում է մայիսի 10–ից հունիսի 13–ը): Հ. Մովսես մարգարեին աստծո «տաս պատվիրանների» շնորհման հուդայական տոնի քրիստոնեական վերափոխումն է: Պահպանելով հին տոնը` եկեղեցին նրան տվեց այլ մեկնաբանում, այդ օրը առաքյալներն իբր Ս. Հոգուց ստացան քրիստոնեությունը քարոզելու «մարգարեական շնորհ», «մովսեսական օրենքը» փոխարինվեց «ավետարանական օրենքով»: Հ. յուրովի նվիրված է նաև Ս. երրորդության (հայր, որդի և Ս. Հոգի պաշտամունքին: Ներսես Դ Կլայեցի (Շնորհալի) կաթողիկոսի (1166–73) սահմանած կարգի համաձայն` Հայոց եկեղեցին Հ. տոնում է մեկ շաբաթ շարունակ:
