Jump to content

ՀՍՀ/ՀՈԴԻ ԱՆՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈԴԻ ԱՆՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ, անկիլոզ (հուն, ծռված, կորացած), շարժումների բացակայություն հոդում, առաջանում է հոդամակերեսների սերտաճման հետևանքով: Պատճառները` հոդերի սուր և քրոնիկական բորբոքումները, հոդածայրերի քայքայումը ախտաբանական պրոցեսների, վիրավորումների և վնասվածքների հետևանքով: Հոդամակերեսներում զարգացող հյուսվածքի բնույթից կախված Հ. ա. լինում է ֆիբրոզ, աճառային և ոսկրային, ինչպես նաև լրիվ և մասնակի (կախված հոդում զարգացող պրոցեսի տևողությունից): Բուժումը` վիրահատական, վերջույթի հարմար դիրք ստեղծելու նպատակով` արթրոպլաստիկա, արթրոդեզ կամ ոսկրահատում: