Jump to content

ՀՍՀ/ՀՈԹՈՌՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈԹՈՌՆ (Hawthorne) Նաթանիել (1804– 1864), ամերիկացի գրող: 1853–57–ին ԱՄՆ–ի հյուպատոսը Մեծ Բրիտանիայում: 1841–ին մասնակցել է Բրուքֆարմ ֆուրիեական կոմունային: Ֆուրիեիզմից իր հիասթափության պատմությունը շարադրել է «Բլայթդեյլ» (1852) վեպում: Հ. ամերիկյան նովելի դասականներից է. «Հին պատմություններ» (1837 և 1842), «Հին դաստակերտի լեգենդները» (1846), երեխաների համար գրված պատմվածքների ու հեքիաթների ժողովածուներ: Գրել է նաև «Ալ տառը» (1850), «Շատ պատուհաններով տունը» (1851) վեպերը: