ՀՍՀ/ՀՈԼԲԵՐԳ
ՀՈԼԲԵՐԳ (Holberg) Լյուդվիգ (1684– 1754), դանիական գրող, ծագումով նորվեգացի: Սկանդինավյան լոաավորականության ականավոր գործիչ: 1719–20–ին: Հրատարակել է «Պետեր Պորս» (հ. 1–4) հեգնակատակերգական պոեմը: Հ. ծաղրել է ազնվականության ամբարտավանությունը («Դոն Ռանուդո դե Կոլիբրադոս», 1723), ընչաքաղցությունը («Հունիսի 11–ը», 1723), պարծենկոտ ռազմիկներին («Յակոբ ֆոն Տիբոե», 1723): Ողբերգական հնչեղություն ունի «Էրազմ Մոնտանուս» (1723) կատակերգությունը: Հ–ի սոցիալ–քաղաքական հայացքներն ունեն դասային բնույթ («Անագագործ–քաղաքագետը», մոտ 1722): Գրել է պատմական և փիլ. աշխատություններ («Դանիական պետության պատմությունը», հ. 1–3, 1732–35): Նրա դրամատուրգիան, որն այժմ էլ դանիական և նորվ. թատրոնների դասական խաղացանկի հիմքն է, ներգործել է սկանդինավյան ռեալիստական գրականության ձևավորման վրա:
