Jump to content

ՀՍՀ/ՀՈԼԼ ՍԵՆՅԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈԼԼ (անգլ. hall), սկզբնապես` բարձր, երկլանջ տանիքով ծածկված լայնարձակ սենյակ, ուր հավաքվել են տնտեսության մեջ համատեղ աշխատող վաղ միջնադարի անգլոսաքսոնական տոհմի բոլոր անդամները: Հետագայում Հ. է կոչվել դաստակերտի, մենատան գլխավոր, ընդհանուր սենյակը, ինչպես և անգլ. Կոլեջի ճաշասրահը: Ժամանակակից նշանակությամբ Հ. հասարակական շենքի (օրինակ, հյուրանոցի) հանգստի սենյակ է, սպասասրահ, նաև անգլ. քոթեջի նախասենյակ (գլխավորապես անգլիախոս երկրներում): Երբեմն Հ. են անվանում նաև հասարակական հավաքների, համերգների դահլիճները: