Jump to content

ՀՍՀ/ՀՈԼՈԹՈՒՐԻԱՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈԼՈԹՈՒՐԻԱՆԵՐ (Holothurioidea), փշամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս: Մարմինը որդանման է, մեկ ծայրում գտնվում է շոշափուկներով պատված բերանը, մյուսում` անալ անցը: Խոշոր տեսակների երկարությունը հասնում է մինչև 2 մ–ի: Լավ արտահայտված է հինգ ճառագայթների համաչափությունը: Զարգանում է ձևափոխությամբ, ձվից դուրս է գալիս լողացող թրթուրը: Հայտնի մոտ 1100 տեսակներն ապրում են ծովերի հատակին, դանդաղաշարժ են, սողացող: Սնվում են տիղմով, մանր պլանկտոնով: Չինաստանում չորացրած վիճակում Հ. օգտագործվում են սննդի մեջ: ՍՍՀՄ–ում, Հեռավոր Արևելքում ևս Հ. ունեն արդյունագործական որոշ նշանակություն: