ՀՍՀ/ՀՈՂԱԼԿԱԼԻԱԿԱՆ ՄԵՏԱՂՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՂԱԼԿԱԼԻԱԿԱՆ ՄԵՏԱՂՆԵՐ, պարբերական համակարգի II խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարրեր` կալցիում (Ca), ստրոնցիում (Sr), բարիում (Ba) և ռադիում (Ra) (երբեմն Հ. մ–ին են վերագրում նաև Be և Mg): Անվանումը կապված է այն բանի հետ, որ Հ. մ–ի օքսիդները (ալքիմիկոսների տերմինաբանությամբ` «հողերը») ջրին հաղորդում են ալկալիական ռեակցիա: Հ. մ–ի ատոմների արտաքին էլեկտրոնային թաղանթը պարունակում է 2 s էլեկտրոն, որին նախորդում է s 2 և р 6 էլեկտրոնների թաղանթը: Միացություններում ունեն 2 օքսիդացման աստիճան: Քիմիապես ակտիվ են, ակտիվությունը Ca–ից Ra աճում է:
