ՀՍՀ/ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐ
ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐ (ֆրանս. cadastre–տվյալների ժողովածու, ցուցակ), հողի բնական, տնտեսական և իրավական վիճակի մասին հավաստի տվյալների ամբողջություն: ՍՍՀՄ–ում Հ. կ. անց է կացվում ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների 1968–ի հողային օրենսդրության հիմունքներով (հոդված 46, ՀՍՍՀ հողային օրենսգիրք, հոդված 115): ՍՍՀՄ–ում սահմանված է հողի հաշվառման միասնական պետ. կարգ, որն ընդգրկում է հետևյալ տվյալները` հողօգտագործման գրանցում, հողի քանակական ու որակական հաշվառում, հողերի որակական գնահատում (բոնիտում) և բոլոր հողերի տնտ. գնահատում: Հ. կ–ի տվյալներն օգտագործվում են հողի արդյունավետ օգտագործման և պահպանման, ժողտնտեսության պլանավորման, գյուղատնտ. արտադրության արդյունավետ տեղաբաշխման և մասնագիտացման, մելիորացման, ինչպես նաև հողօգտագործման հետ կապված այլ խնդիրներ լուծելու նպատակով: Հ. կ. անց է կացված նաև սոցիալիստական մյուս երկրներում: Բուրժ. երկրներում Հ. կ. Օգտագործվում է հարկային քաղաքականությունն իրականացնելու նպատակով:
Ա. Իսկոյան
