Jump to content

ՀՍՀ/ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ, ՍՍՀՄ–ում հողային օրենսդրության հանրապետական ժողովածու: Մշակվել է ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների հողային օրենսդրության հիմունքների հիման վրա` հանրապետության հողային հարաբերությունների առանձնահատկություններին համապատասխան: ՀՍՍՀ առաջին Հ. օ. ընդունվել է 1923–ին: Գործող Հ. օ. (ընդունվել է 1970–ի դեկտ. 18–ին, գործողության մեջ դրվել 1971–ի հունվ.1–ից) սահմանում է նրա խնդիրները, հողային օրենսդրության տարածման շրջանակները, հողի նկատմամբ պետ. սեփականության և հողի միասնական ֆոնդի հիմնական դրույթներր, հողային հարաբերությունների կարգավորման հարցում ՍՍՀՄ և ՀՍՍՀ իրավասությունները, հողերի հատկացումը և ետ վերցնելը, հողօգտագործման կարգը, նրա դադարման հիմքերը, հողօգտագործողների իրավունքներն ու պարտականությունները, պետ. միասնական հողային ֆոնդի առանձին կատեգորիաների իրավական դրությունը, հողային վեճերի լուծման կարգը, հողային օրենսդրությունը խախտողների պատասխանատվությունը (տես նաև Հողային իրավունք):

Ա. Իսկոյան