Jump to content

ՀՍՀ/ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ, ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների հողային օրենսդրության հիմունքներ, միութենական ընդհանուր օրենսդրական ակտ: Ընդունվել է ՍՍՀՄ Գերագույն սովետի օրենքով` 1968–ի դեկտ. 13–ին, ուժի մեջ էմտել 1969–ի հուլիսի 1–ից: Ունի ներածական մաս, 50 հոդված (11 հատվածում): Հիմունքներն ամրապնդում են հողային օրենսդրության հիմնական սկզբունքները, սահմանում ՍՄՀՄ–ում հողային հարաբերությունների կարգավորման ընդհանուր կարգ: ՍՄՀՄ–ում հողային հարաբերությունները կարգավորող բոլոր նորմատիվ ակտերը բխում են հիմունքներից և չպետք է հակասեն նրան: Հիմունքների հիման վրա միութենական հանրապետությունները 1970–71–ին ընդունել են հողային օրենսգրքեր (տես Հողային օրենսգիրք):

Ա. Իսկոյան