ՀՍՀ/ՀՈՂԱՆԴԱԿՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՂԱՆԴԱԿՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, գյուղատնտեսական որոշակի տեսակի արտադրանքի արտադրության համար մշտական (պլանաչափ) օգտագործվող հողամասեր (զանգվածներ): Դրանցից են` վարելահողերը (ներառյալ բանջարանոցները և ցելերը), բազմամյա տնկարկները, խոպան հողերը, խոտհարքներն ու արոտավայրերը (բացառությամբ տունդրայինի), ինչպես նաև անտառները, թփուտները, ճահիճները, ավազուտները:
