Jump to content

ՀՍՀ/ՀՈՂԱՆՑՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՂԱՆՑՈՒՄ էլեկտրական, մեքենաների, ապարատների, սարքերի էլեկտրական միացումը հողին: Ըստ նշանակման լինում է պաշտպանական, որը պահպանում է մարդկանց էլեկտրական հոսանքով վնասվելուց (օրինակ, էլեկտրական մեքենաների ու ապարատների իրանների Հ.) և աշխատանքային (օրինակ, տրանսֆորմատորների կամ ռադիոտեխնիկական անտենաների չեզոք շղթաների Հ.): Հ. իրականացվում է շղթայի որևէ կետը անմիջականորեն (խուլ միացում) կամ կայծային պարպիչի, ապահովիչի, էլեկտրական դիմադրության, ինդուկտիվության կոճի (բարձր լարման սարքավորումներում) միջոցով հողին միացնելով: Հ. կատարվում է հողանցիչներով (պողպատե խողովակներ, շերտեր ևն):