ՀՍՀ/ՀՈՂԱՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՂԱՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառում: 1914–ին ուներ 359 (50 տուն) հայ բնակիչ: Ապրում էին նաև մահմեդականներ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի և դպրոց: Հ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
