ՀՍՀ/ՀՈՂԱ–ՋՐԱՅԻՆ ՌԵՖՈՐՄՆԵՐ
ՀՈՂԱ–ՋՐԱՅԻՆ ՌԵՖՈՐՄՆԵՐ Միջին Ասիայում և Ղազախստանում, սովետական իշխանության սոցիալ–տնտեսական վերափոխություններ 1920–ական թթ.` ցարիզմի գաղութային հողային քաղաքականության հետևանքները ոչնչացնելու, կալվածատիրական հողօգտագործումը վերացնելու և բայակուլակային հողօգտագործումը սահմանափակելու համար` հօգուտ աշխատավոր գյուղացիության: 1921–22–ին ռեֆորմը անցկացվեց Թուրքեստանի ԻՍՍՀ–ում և Ղագախստանում, իսկ 1925–29–ին, Միջին Ասիայի ազգային–պետական բաժանումից հետո, բոլոր նորաստեղծ հանրապետություններում: Ռեֆորմով տեղական (կիրգիզ, ղազախ, ուզբեկ) և ռուս գյուղացիները հողի ու ջրի նկատմամբ իրավահավասար էին դառնում: Հ. ջ. ո–ի շնորհիվ Միջին Ասիայում վերացվեցին բայերի, խոշոր առևտրականների, հոգևորականների, վաշխառուների, նախկին աստիճանավորների տնտեսությունները, սահմանափակվեց կուլակների հողօգտագոր ծումը: Դասակարգային սուր պայքարով ուղեկցվող ռեֆորմի շնորհիվ բարելավվեց աշխատավոր գյուղացիության վիճակը, ամրապնդվեց նրա համախմբումը սովետական իշխանության շուրջը, հեշտացավ Միջին Ասիայի և Ղազախստանի ժողովուրդների անցումը սոցիալիզմին` շրջանցելով կապիտալիզմը:
