Jump to content

ՀՍՀ/ՀՈՂԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՂԵ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի դաշտում: 1914–ին ուներ 1800 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում կար եկեղեցի և դպրոց: Հ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանցից 1557 հոգի զոհվել է բռնագաղթի ճանապարհին և Դեյր էզ–Զոր անապատում: Աղետից փրկվել են 243 հոգի, որոնք բնակություն են հաստատել տարբեր երկրներում: