ՀՍՀ/ՀՈՂԵՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՂԵՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառում: 1909–ին ուներ 110 տուն (60–ը` հայ) բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, կամախի կիրճում: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
