Jump to content

ՀՍՀ/ՀՈՂԻ ԲՈՒՖԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՂԻ ԲՈՒՖԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հողի հատկություն, որով կանխվում է թթուների և հիմքերի ազդեցությունից առաջացող նրա ռեակցիայի (рН) փոփոխությունը: Հ. բ. և նրա բնույթն ու աստիճանը հիմնականում կախված են պինդ ֆազից և կոլոիդների դիսպերսման աստիճանից, ինչպես նաև կլանված կատիոններից: Կավով և հումուսով հարուստ հողերում Հ. բ. ուժեղ է արտահայտված: Ավազուտ հողերի բուֆերականության աստիճանը ցածր է: Հողի կլանող համալիրում Н իոնի առկայության դեպքում Հ. բ. ուժեղ է հիմքերի, իսկ Ca++, Mg++, Na++ իոնների մեծ կոնցենտրացիայի դեպքում` թթուների նկատմամբ: Վերջինս պայմանավորված է հողին ավելացված H իոնների փոխահակմամբ կլանող համալիրի հիշյալ իոններով: Հողի լուծույթի բուֆերականությունը պայմանավորված է ալկալիական և հողալկալիակաս մետաղների կարբոնատներով, ֆուլվատներով և ֆոսֆատներով: Մթնոլորտային տեղումները, գրունտային և ոռոգման ջրերը կարող էին փոփոխել հողի ռեակցիան, եթե վերջինս չունենար բուֆերականություն: Հողի ռեակցիայի փոփոխության նկատմամբ բույսերի զգայունության պատճառով Հ. բ. մեծ դեր է խաղում նրանց աճի և զարգացման վրա: Հանքային պարարտանյութեր օգտագործելիս անհրաժեշտ է հաշվի առնել Հ. բ.: Բուֆերականությունը կարելի է ավելացնել օրգ. Պարարտանյութերի գործածումով:

Ա. Գալստյան