ՀՍՀ/ՀՈՂԻ ՄՈՐՖՈԼՈԳԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՂԻ ՄՈՐՖՈԼՈԳԻԱ, հողագիտության բաժին: Ուսումնասիրում է հողի կառուցվածքը և արտաքին հատկանիշները` գույնը, ստրուկտուրան, մեխանիկական կազմը, նորագոյացումներն ու ներփակները, հողի ընդհանուր և առանձին գենետիկական հորիզոնների հզորությունը, առանձին հորիզոնների միջև փոխանցման բնույթը: Հ. մ–ի մանրամասն վերլուծությունը կարևոր մեթոդ է հողերի ծագման և բերրիության իմացության, քարտեզների կազմման ևնի համար: Մորֆոլոգիական ուսումնասիրության նյութերը հնարավորություն են տալիս ստանալու հողերի դիագնոստիկայի, դասակարգման, դրանց գյուղապետ, գնահատման և հողածածկույթի ստրուկտուրայի հետազոտման համար նոր տվյալներ:
