Jump to content

ՀՍՀ/ՀՈՂՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՂՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, քամու հոսքի կինետիկ էներգիան էլեկտրականի փոխակերպող հողմաէներգետրկական տեղակայանք: Բաղկացած է հողմաշարժիչից, էլեկտրական հոսանքի գեներատորից, հողմաշարժիչի և գեներատորի աշխատանքը կառավարող ավտոմատ սարքերից: Դրանց տեղակայման ու սպասարկման կառույցներից: Հ–ները կառուցվում են գյուղական վայրերում, անապատային, կիսաանապատային, արկտիկական և այլ գոտիներում, որոնք բնութագրվում են քամու օպտիմալ ռեժիմով (քամու տարեկան միջին արագությունը` 5 մ/վրկ) և կենտրոնացված էլեկտրամատակարարման ցանցերից հեռու են: Աշխարհում առաջին Հ. իներցիոն կուտակիչով (հզորությունը` 8 կվտ) կառուցվել է 1929–30–ին, ՍՍՀՄ–ում (Կուրսկ քաղաքում): Փոքր հզորության (մինչև 3 կվտ) Հ–ներն ունեն հաստատուն կամ փոփոխական հոսանքի գեներատորներ և աշխատում են էլեկտրաքիմիական կուտակիչների մարտկոցներով, որոնք ծառայում են ոչ միայն քամու բացակայության դեպքում էներգիա ապահովելու, այլև լարման բաբախումները հարթելու համար: Միջին և մեծ հզորության Հ–ներն արտադրում են փոփոխական հոսանք: Քամու բացակայության դեպքում աշխատելու համար Հ. ունի պահեստային ջերմային շարժիչ: