ՀՍՀ/ՀՈՂՄԱՇԱՐԺԻՉ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՂՄԱՇԱՐԺԻՉ, մեխանիկական էներգիա արտադրելու համար քամու կինետիկ էներգիան օգտագործող շարժիչ: Հողմանվի հաշվարկի տեսական հիմունքները շարադրել է Ն. Ե. Ժուկովսկին (1914–22): Նա բացահայտել է, որ իդեալական Հ–ի համար քամու էներգիայի օգտագործման գործակիցը հավասար է 0,593: Որպես Հ–ի աշխատանքային օրգան, որն ընդունում է քամու հոսքի էներգիան և այն փոխակերպում լիսեռի պտտման մեխանիկական էներգիայի, կիրառում են ռոտոր, թիակներով թմբուկ, հողմանիվ ևն: Կախված աշխատանքային օրգանի տեսակից և հոսքի նկատմամբ նրա առանցքի դիրքից` Հ–ները լինում են թևավոր (քամու էներգիայի օգտագործման գործակիցը մինչև 0,48), կարուսելային կամ ռոտորային (օգտագործման գործակիցը 0,15–ից ոչ ավելի) և թմբուկավոր:
