Jump to content

ՀՍՀ/ՀՈՄԱՆԻՇՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՄԱՆԻՇՆԵՐ, ձևով տարբեր, իմաստով մոտ բառեր և բառաձևեր: Զանազանում են ոճականորեն չեզոք և ոճականորեն տարբերակված Հ., որոնք մեծ մասամբ արտահայտում են միևնույն առարկան, երևույթը, հատկանիշը ևն: Հ. կարող են օգտագործվել ոճական նկատառումներով, հատկանիշի կամ երևույթի դրսևորման չափերը նշելու, սուբյեկտի հուզական երանգներն արտահայտելու համար ևն (տես նաև Հոմանիշություն):