Jump to content

ՀՍՀ/ՀՈՄԵՈՄՈՐՖԻԶՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՄԵՈՄՈՐՖԻԶՄ (հոմեո… և հուն, տեսք, ձև), երկու տոպոլոգիական տարածությունների կետերի միջև փոխմիարժեք (բիեկտիվ) համապատասխանություն, որով որոշվող արտապատկերումը և դրան հակադարձ արտապատկերումն անընդհատ են: Հ. անվանում են նաև հոմեոմորֆ կամ տոպոլոգիական արտապատկերում: Երկու տոպոլոգիական տարածություններ կոչվում են իրար հոմեոմորֆ կամ տոպոլոգորեն համարժեք, եթե դրանցից մեկը կարելի է հոմեոմորֆ կերպով արտապատկերել մյուսի վրա: