Jump to content

ՀՍՀ/ՀՈՄԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՄԵՐ (Homer) Ունիսլոու (1836 1910) ամերիկյան նկարիչ: 1854–ից աշխատել է որպես վիմագրիչ, 1857–74–ին` ամսագրեր նկարազարդող, 1861–65–ի քաղաքացիական կռիվների ժամանակ` զինվորական թղթակից: 1862–ից զբաղվել է գեղանկարչությամբ: Մասնագիտացել է ինքնակրթությամբ, ուսումնասիրել ամերիկյան և ֆրանս. ռեալիստական գեղանկարչությունը: «Գերիներ ռազմաճակատից» (1866, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք) վաղ շրջանի աշխատանքում երկու բանակների ներկայացուցիչների վավերականությունը համադրել է հոգեբանական սուր բնութագրումներին: Հետագայում ստեղծագործության հիմնական թեմա էդարձրել Ամերիկայի հասարակ ժողովրդի կյանքը (ֆերմերներ, որսորդներ, ծովայիններ, նեգրեր): Խոշոր ֆիգուրները պատկերելով ամերիկյան բնապատկերի ֆոնի վրա` Հ. ընդգծել է նրանց արիությունը, բնականությունը, աշխատասիրությունը («Գոլֆստրիմ», 1899, Մետրոպոլիտեն թանգարան):