Jump to content

ՀՍՀ/ՀՈՄՈՄՈՐՖԻԶՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՄՈՄՈՐՖԻԶՄ (hn մ n… և հուն, տեսք, ձև), երկու հանրահաշվական համակարգերի (խմբեր, օղակներ ևն) միջև սահմանվող հարաբերություն: Հ. մի հանրահաշվական համակարգի տարրերի և հարաբերությունների (գործողությունների) բազմությունները համապատասխանաբար արտապատկերում է երկրորդ համակարգի տարրերի և հարաբերությունների բազմությունների մեջ այնպես, որ եթե առաջին համակարգի X₁,..., Xₙ տարրերը գտնվում են O հարաբերության մեջ, և X₁→X'₁,..., Xₙ→X'ₙ, O→O', ապա, X'₁,..., X'ₙ տարրերը երկրորդ համակարգում գտնվում են O' հարաբերության մեջ: