Jump to content

ՀՍՀ/ՀՈՆԻԱԿԱՆ ԿՂԶԻՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՆԻԱԿԱՆ ԿՂԶԻՆԵՐ (կղզիախումբ Հոնիական ծովում, Բալկանյան թերակղզու արևմտյան ափերի մոտ: Պատկանում է Հունաստանին: Տարածությունը 2,2 hq. կմ² է: Կազմված է 5 մեծ և բազմաթիվ փոքր կղզիներից: Ռելիեֆը լեռնային է: Բուսածածկույթում տիրապետում է մակվիսը: Բնակչությունն զբաղվում է ձիթենու և ցիտրուսայինների մշակությամբ, այգեգործությամբ, ոչխարաբուծությամբ և ձկնորսությամբ: Հ. կ–ում են Կերկիրա, Արգոստոլիոն, Զակինթոս քաղաքները: