Jump to content

ՀՍՀ/ՀՈՈԽ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՈԽ (de Hooch, de Hoogh) Պիտեր դե (1629–1685), հոլանդացի նկարիչ: Մոտ 1646–49–ին սովորել է Հառլեմում: 1654–ից աշխատել է Դելֆտում, 1660–ական թթ.` Ամստերդամում: Կրել է Ֆ. Հալսի, Յա. Վերմեերի, Կ. Ֆաբրիցիուսի ազդեցությունը: Պատկերել է բյուրգերական կենցաղը, շեշտել ընտանեկան միջավայրի բանաստեղծականությունը («Բակ», 1658, Ազգային պատկերասրահ, Լոնդոն, «Տիրուհին և աղախինը», Էրմիտաժ, Լենինգրադ, «Սայրը օրորոցի մոտ», Պատկերասրահ, Բեռլին–Դալեմ, երկուսն էլ` մոտ 1660): Հասուն շրջանի նկարների գունապատկերում իշխում են մաքուր գունաբծերով հարուստ, տաք, ոսկեգույն երանգները: Ուշ շրջանի գործերում Հ. ձգտել է արտաքուստ տպավորիչ կերպարների ստեղծման