Jump to content

ՀՍՀ/ՀՈՍԹԱՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՍԹԱՅԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Նորադուզի գավառում: 1909–ին ուներ 10 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բռնությամբ տեղահանվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: