Jump to content

ՀՍՀ/ՀՈՍՊԻՏԱԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՍՊԻՏԱԼ (լատ. hospitalis– հյուրընկալ), բժշկական հիմնարկություն. ՍՍՀՄ–ում նախատեսված է զինծառայողների ստացիոնար բուժման համար: ԱՄՆ–ում և Եվրոպայի որոշ երկրներում Հ. են կոչվում նաև քաղաքացիական մի շարք բուժ, հիմնարկներ: Զինվորական առաջին Հ–ները ստեղծվել են Իսպանիայում XIV դ., Ռուսաստանում` XVIII դ., Հայաստանում` XIX դ.: Գոյություն ունեն մշտական (գործում է նաև խաղաղ շրջանում) և ժամանակավոր (կազմակերպվում են պատերազմական պայմաններում) Հ–ներ: Սովետական զինված ուժերի մշտական Հ–ները ստորաբաժանվում են` կայազորային, օկրուգային, որոնք պատկանում են և զինված ուժերի տարբեր տեսակներին (ռազմաօդային ուժեր, ռազմածովային նավատորմ), և կենտրոնական ենթակայության: Հ–ները, որոնց բազայի վրա տեղի է ունենում բժիշկների պատրաստում, մասնագիտացում և կատարելագործում, կոչվում են կլինիկական: Օկրուգային Հ–ները հանդիսանում են զինվորական օկրուգի բժշկ. ծառայության, բուժական, գիտագործնական և ուսումնական կենտրոններ. Կայազորային Հ–ներն ապահովում են իրենց կցված մեկ կամ մի քանի կայազորների զորամասերի բժշկ. սպասարկումը: Ժամանակավոր Հ–ները ստորաբաժանվում են դաշտային շարժական (վիրաբուժական, թերապևտիկ, ինֆեկցիոն, թեթև հիվանդների ևն) և էվակուացիոն Հ–ների: