Jump to content

ՀՍՀ/ՀՈՎԱԿԻՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎԱԿԻՄ, Հովակիմ Եպիսկոպոս (ծն. թ. անհտ. –մհտ 1478), Կոստանդնուպոլսի հայոց առաջին պատրիարքը (1461–ից): Մինչև պատրիարք օծվելը հիշվում է որպես Բրուսայի եպիսկոպոս: Հ–ին Կ. Պոլիս է հրավիրել թուրք, սուլթան Մուհամեդ II (Մեհմեդ), որը, հիմնադրելով հայոց պատրիարքությունը, կամեցել է աշխատասեր հայ բնակչությանը կենտրոնացնել իր մայրաքաղաքում, թուրքահպատակ հայկ. թեմերը ենթարկել արքունիքի իրավասության տակ գտնվող պատրիարքությանը: Հ. ձգտել է Փոքր Ասիայի (Բուրսա, Այդըն, Կասթեմունի, Անկյուրիա, Սեբաստիա) հայկ. հոգևոր վիճակները ենթարկել Կ. Պոլսի պատրիարքությանը և ձեռք բերել կալվածքներ: Հ. նստել է Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցում: