ՀՍՀ/ՀՈՎԱՆՈՑ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՈՎԱՆՈՑ,
1. ճարտարապետական փոքր ձևի կառույց զբոսայգիներում, պարտեզներում և այլուր` արևից, անձրևից պատսպարվելու, մտերմիկ զրույցների (զրուցարան) համար: Հ–ները սովորաբար բոլոր կողմերից բաց, սյուների վրա հենվող ծածկով, հենաճաղերով կառույցներ են:
2. Արևի ճառագայթներից պաշտպանող հարմարանք` մի կոթի վրա ամրացրած վրանաձև բացվող ու փակվող կտորից
3. Հով տեղ, հովոց, ամառանոց: Հ–ի հայկ. հնագույն օրինակներից է Գառնիի տաճարը. Մովսես Խորենացին գրում է, որ Տրդատը, ավարտելով Գառնիի ամրոցը, «Նրա մեջ շինում է հովանոց` արձաններով, սքանչելի դրվագներով և բարձրաքանդակներով, իր Խոսրովիդուխտ քրոջ համար, և նրա վրա գրում է իր հիշատակը հունարեն գրերով» (Պատմություն Հայոց, 1968, էջ 229–230): Տես նաև Տաղավար, Պերգոլա:
