ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ, Այրարատյան աշխարհի հնագույն մշակութային կենտրոններից: Ըստ ավանդության, Ղազար Փարպեցին այստեղ է գրել իր Պատմությունը: VI դ. կեսերին հիշվում է ոմն Գևորգ Մանկիկ, որն այստեղ էր եկել Դվինից և ձեռագրեր էր ընդօրինակում: XII դ. կեսերին նշանավոր մատենագետ Գրիգոր Տուտեորդու ներկայությունը Հովհաննավանքում վկայում է մշակութային կյանքի աշխուժացման մասին: Այդ շրջանից մեզ են հասել ճառընտիրներ` գրված և նկարազարդված հաստ թղթի վրա: Հ. գ. կ. բեղմնավոր գործունեություն է ծավալել Համագասպ Մամիկոնյանի առաջնորդության օրոք: Նա ընդօրինակել է տվել հայոց պատմագրքերը, որոնց մի մասը մեզ հասած այդ երկերի հնագույն օրինակներն են: Մամիկոնյանի գործունեությունը շարունակել է նրա ազգական Ներսեսը, որն ինքն է ձեռագրեր արտագրել: XV դ. նշանավոր է նույնպես գրչության հովանավոր Գաբրիել վարժապետը: XVI դ. վերջերից Հովհաննավանքի դպրոցում ուսումնասիրել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն: XVII դ. կեսերին դպրոցը տնօրինել է Զաքարիա Վաղարշապատցի վարդապետը (աշակերտել է Երևանի Անանիա Առաքյալի անապատի դպրոցի վարդապետ Մովսես Տաթևացուն): Նրան հաջորդել է Զաքարիա Քանաքեռցի պատմիչը, որի երկերում մեծ տեղ է տրված Հովահաննավանքի պատմությանը: Հովհաննավանքից մեգ հասած շուրջ 20 ձեռագիր պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում:
Գրկ. Ալիշտն, Այրարատ, Վնտ., 1890: Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. 1, Ե., 1965: U. Մաթևոսյաս
