Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻՉ, XI դարի հայ գրիչ: 1069–ին Նարեկա վանքում Անանիա Վարագացու, համար ընդօրինակել է մի Ավետարան (Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. No 10434): Ձեռագիրը, որից ընդօրինակել է Հ. Գ., ժամանակին պատկանել է Նարեկա վանքի առաջնորդ Անանիա Նարեկացուն, ապա` ԳրիգորՆարեկացուն: Ավետարանը գրված է եղել Մեսրոպ Մաշտոցի ձեռքով: Սա միակ վկայությունն է, որ Մեսրոպ Մաշտոցը Ավետարան է ընդօրինակել, իսկ Հ. Գ–ի արտագրածը մեզ հասած միակ հայտնիօրինակն է:

Ա. Մաթևոսյան