Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԵՍ Դ ՈՎԱՅԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԵՍ Դ ՈՎԱՅԵՑԻ (ծն. թ. անհտ.– 855), Հայոց կաթողիկւա 833–ից: Կաթողիկոս դառնալու տարում գահընկեց է արվել Հայոց իշխան Բագրատ Բագրատունու կողմից և մտել Այրիվանք, ուր մնացել է ութ տարի: 841–ին նախարարների ժողովում արդարացվել և վերստին նստել է կաթողիկոսական գահին: 850–ական թթ. Հայաստանում ստեղծված դառնաղետ պայմաններում ջանացել է ոգեպնդել բնակչությանը, ուրացությունից ետ պահել որոշ նախարարների: